Մահացել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Վալերի Հարությունյանը

Կյանքի 75-րդ տարում մահացել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երկարամյա երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վալերի Հարությունյանը:
Հայկական օպերային արվեստի երախտավորը տասնամյակներ շարունակ իր կատարումներով հիացրել է հայ և օտարազգի հանդիսատեսին: Տասնամյակներ առաջ Վ. Հարությունյանը հայրենիք եկավ երջանիկ պատահականությամբ. նրան Հայաստան հրավիրեց Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Օպերային թատրոնում արգասաբեր արտիստական գործունեությանը զուգահեռ Վ. Հարությունյանը երկար ժամանակահատված երգեց նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երգչախմբում:
Հայաստանի Օպերային թատրոնում սիրված արտիստը կերտել է ավելի քան 20 դերակերպար: ՀՀ մշակույթի նախարարության կողմից Վ. Հարությունյանն արժանացել է Ոսկո մեդալի, իսկ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ շքանշանների:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում սիրված արտիստի ու ընկերոջ հարազատներին:
Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի ողջ անձնակազմը նույնպես սգում է տաղանդավոր արտիստի և սիրելի գործընկերոջ մահը:

Source: Yerkir Media
Link: Մահացել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Վալերի Հարությունյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image