ԱՄՆ պետդեպը հորդորել է ամերիկացի դիվանագետների ընտանիքներին լքել Թուրքիան

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նոր նախազգուշացում է արել Թուրքիայում գտնվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող իր քաղաքացիների համար` կապված այդ երկրում առկա ահաբեկչական վտանգի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան և Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցները կարող են օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 23-ը կամավոր լքել Թուրքիայի տարածքը: Այդ ընթացքում ամերիկյան կողմը կփոխհատուցի իր աշխատակիցների ճանապարհային ծախսերը:

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է ողջ Թուրքիայի տարածքում ԱՄՆ քաղաքացիներին սպառնացող ահաբեկչական վտանգով: ԱՄՆ քաղաքացիներին հատկապես կոչ է արվել զերծ մնալ Թուրքիայի հարավ-արևելք նախատեսվող այցերից:


Source: Yerkir Media
Link: ԱՄՆ պետդեպը հորդորել է ամերիկացի դիվանագետների ընտանիքներին լքել Թուրքիան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image