Ճապոնիայում թայֆունը խախտել է երկաթուղային եւ օդային տրանսպորտի աշխատանքը

«Լայոնռոկ» թայֆունը խախտել է երկաթուղային եւ օդային տրանսպորտի աշխատանքը Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում: Այդ մասին  օգոստոսի 30-ին հայտնել են NHK եւ Kyodo գործակալությունները:

Նրանց տվյալներով՝ չեղյալ է հայտարարվել շուրջ 110 ավիաչվերթ, կանգնեցվել է 20 արագընթաց գնացքների երթեւեկությունը, որոնք կղզին կապում են Ճապոնիայի մնացած մասի հետ:

Թայֆունը, ինչպես նշում է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը, մոլեգնել է նաեւ Ճապոնիայի գլխավոր կղզու հյուսիսում՝ անցնելով դրա վրայով եւ շարժվելով ռուսական Հեռավոր Արեւելքի ուղղությամբ:

«Լայոնռոկը», որը մեկ շաբաթ առաջ ձեւավորվել է Խաղաղ օվկիանոսում, ուղեկցվում է սաստիկ քամիներով, ծովային փոթորկով եւ անձրեւներով: Քամու արագությունը հասնում է վայրկյանում 35 մետրի՝ մինչեւ 50 մետր պոռթկումներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Source: Yerkir Media
Link: Ճապոնիայում թայֆունը խախտել է երկաթուղային եւ օդային տրանսպորտի աշխատանքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image