Մահացել է դերասան Ջին Ուայլդերը՝ «Վիլլի Վոնկան եւ շոկոլադի ֆաբրիկան» ֆիլմից

ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում մահացել Է դերասան Ջերոմ Սիլբերմանը, որը հայտնի Է Ջին Ուայլդեր կեղծանվամբ: Օգոստոսի 29-ին այս մասին հայտնել Է Associated Press-ը:

Արտիստի մահվան մասին տեղեկատվությունը հավաստել Է նրա եղբորորդին: Մահվան պատճառն Ալցհայմերի հիվանդության հետ կապված բարդացումներն են:

Ուայլդերը խաղացել Է գլխավոր դերը «Վիլլի Վոնկան եւ շոկոլադի ֆաբրիկան» (1971) ֆիլմում: Կինոնկարը ներկայացվել Է «Օսկար» մրցանակի լավագույն երաժշտության համար, իսկ դերասանն ինքը՝»Ոսկե գլոբուսի»՝ տղամարդու լավագույն դերի համար: Բացի դրանից, արտիստն ստացել Է «Օսկարի» երկու անվանակարգ՝ «Պրոդյուսերները» (1968) ֆիլմում երկրորդ պլանի դերի համար եւ «Երիտասարդ Ֆրանկենշտեյնը» (1974) ժապավենում լագագույն ադապտացված սցենարի համար: 2003 թվականին դարձել Է «Էմմի» մրցանակի դափնեկիր՝ որպես լավագույն հրավիրված դերասան կատակերգական սերիալում:

Ուայլդերը նաեւ իրեն փորձել Է որպես պրոդյուսեր, զբաղվել Է ռեժիսուրայով եւ լույս Է ընծայել մի շարք գրքեր:


Source: Yerkir Media
Link: Մահացել է դերասան Ջին Ուայլդերը՝ «Վիլլի Վոնկան եւ շոկոլադի ֆաբրիկան» ֆիլմից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image