«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը:
Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն երկրորդն է:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վերադարձել է ցանկ և երրորդ տեղում է:
Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպը բարելավել է իր դիրքերը և չորրորդն է:
Հինգերորդ տեղում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» գիրքն է:
Վեցերորդ հորիզոնականում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը:
Կամիլ Լմոնյեի «Տղամարդու սերը» վեպը երկարատև բացակայությունից հետո վերադարձել է աղյուսակ և զբաղեցրել յոթերորդ տեղը:
Գերմանացի բանաստեղծ Գոթֆրիդ Բենի «Նա, ով մենակ է» ստեղծագործությունը ութերորդն է:
Իր դիրքերը զիջել և իններորդ տեղում է հայտնվել ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»։
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկը:
Source: Yerkir Media
Link: «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն ամենավաճառվածն է