Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը հրապարակել է տարեկան զեկույցը՝ ներկայացնելով 2016 թվականին զբոսաշրջիկների նախընտրած երկրները:
2016 թ-ին միջազգային զբոսաշրջիկների թիվը հասել է 1 235 միլիոնի: Աճում է նաև զբոսաշրջային ծախսերը. 2016-ին զբոսաշրջիկները ծախսել են 1 220 միլիարդ դոլար:
Զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված տասը երկրներն են՝ Ֆրանսիան (82.6 միլիոն այցելու), ԱՄՆ-ն (75.6 միլիոն այցելու), Իսպանիան (75.6 միլիոն այցելու), Չինաստանը (59.3 միլիոն այցելու), Իտալիան (52.4 միլիոն այցելու), Մեծ Բրիտանիան (35.8 միլիոն այցելու), Գերմանիան (35.6 միլիոն այցելու), Մեքսիկան (35.0 միլիոն այցելու), Թայլանդը (32.6 միլիոն այցելու):