Արագածոտնի մարզում անապահով ընտանիքին օգնություն տրամադրվեց
September 3, 2017
Անապահով ընտանիքները գտնվում են Արագածոտնի մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում նմանատիպ ընտանիքների սոցիալական վիճակի վերաբերյալ, կատարվում են տնային այցելություններ եւ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերվում:
Հերթական օգնությունը հատկացվեց այդպիսի ընտանիքներից մեկին՝ Աշտարակ քաղաքի Շահազիզի 34 ա հասցեում բնակվող Հարությունյանների ընտանիքին: 7 անդամից բաղկացած ընտանիքը, որտեղ 4 անչափահաս երեխա է մեծանում, սոցիալական ծայրահեղ վատ պայմաններում է գտնվում: Մշտապես գտնվելով ուշադրության կենտրոնում, ընտանիքը պարբերաբար օգտվել է սոցիալական բարեգործական ծրագրերից: Մարզպետի հանձնարարությամբ այս անգամ նրանց տրամադրվեց սնունդ եւ հիգիենայի պարագաներ: