Այսօր Ամադեո Կլեմենտե Մոդիլիանին կդառնար 133 տարեկան
July 12, 2017
Իտալացի գեղանկարիչ և քանդակագործ Ամադեո Կլեմենտե Մոդիլիանին ծնվել է 1884 թվականին՝ հրեական- սաֆադական ընտանիքում: Նա 19-րդ դարավարջի եւ 20-րդ դարասկզբի ամենաճանաչված նկարիչներից է, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։
Ապրել է ընդհամենը 35 տարի, սակայն թողել է հսկայական ժառանգություն, որոնք հիմնականում ճանաչում են բերել նկարչին մահից հետո միայն: 2010 թվականին «Սոտբիս» վերջին աճուրդի ժամանակ վաճառվեցին Մոդելիանիի 2 նկար՝ 60,6 և 68,9 միլիոն ԱՄՆ դոլարով։ 2015 թվականի նոյեմբերի 9-ին «Մերկ պառկածը» («Nu Couche») կտավը նյույորքյան Christie’s աճուրդում վաճառվել է 170.4 մլն դոլարով: