Գետափ-Մարտունի ավտոճանապարհին վերանորոգման աշխատանքներ են
July 12, 2017
Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից ՋԷԿ-ը սնուցող ջրատար խողովակից տեղի է ունեցել ջրի արտահոսք, ինչի հետևանքով ավտոճանապարհի ասֆալտի շերտը (մոտ 20 մ երկարությամբ) վնասվել է, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Իրականացվում են ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներ:
Տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։