Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է

September 8, 2017

Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Այն սահմանվել է Բուխարեստում` 1958 թվականի Լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ կոնգրեսի ժամանակ: Նպատակը, որ բոլոր երկրների լրագրողները համախմբվածություն դրսեւորեն, հատկապես իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

Օրը պատահաբար չի ընտրված. 1943 թվականի սեպտեմբերի 8-ին չեխ լրագրող, գրող Յուլիուս Ֆուչիկը հակաֆաշիստական դիմադրությանն ակտիվ մասնակցելու համար մահապատժի է ենթարկվել նացիստական ռեժիմի կողմից: Ֆուչիկն աշխարհին հայտնի է դարձել «Ռեպորտաժ՝ օղակը պարանոցիս» գրքի շնորհիվ, որը գրել է բանտում եղած ժամանակ:

Source: Yerkir Media
Link: Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image