«Իրմա»-ն իր տարերքի մեջ է

September 8, 2017

Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը հրահանգել է փակել բոլոր դպրոցներն ու բուհերը, նաև պետական կառույցները, որպեսզի հնարավորինս մեծ տարածքներ ազատվեն առաջին անհրաժեշտության իրերի և փոթորկից տուժած մարդկանց տեղավորելու համար:

«Իրմա»-ն, որը հիմա շարժվում է Կարիբյան ավազանի երկայնքով, հանգստյան օրերին կարող է հասնել մինչև Ֆլորիդայի ափամերձ շրջաններ:

Ռիկ Սքոթը զգուշացրել է. տարհանմանը պետք է պատրաստվի յուրաքանչյուր ընտանիք:

Նշենք, որ  «Իրմա» փոթորկից տուժածների թիվը հասնում է 1 միլիոնի: Ֆլորիդայի ափամերձ շրջաններ հասնելու դեպքում փոթորկի ազդեցության գոտում կարող է հայտնվել 20 միլիոնից ավելի մարդ:

Փոթորկի զոհերի թիվը հասել է 10-ի։

Source: Yerkir Media
Link: «Իրմա»-ն իր տարերքի մեջ է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image