Այրվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու պահակի վագոն-տնակը

Դեկտեմբերի 16-ին, ժամը 21:02-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում՝ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտակայքում, այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու պահակի վագոն-տնակում:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել` 21:40-ին: Այրվել է վագոն-տնակի ներսի երեսպատումը (մոտ 36 քմ):

Source: Yerkir Media
Link: Այրվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու պահակի վագոն-տնակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image