Նորվեգիան ամբողջապես հրաժարվել է FM հեռարձակումից

Նորվեգիան դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը հրաժարվել է FM հեռարձակումից: Ազգային ռադիոհեռարձակողների ընկերությունը դեկտեմբերի 13-ից անցել է թվային- ձայնային հեռարձակման համակարգի(DAB): Այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Թվային հեռարձակմանն անցումը սկսվել է հունվարին: Այն, սակայն, առաջ է բերել բնակիչների դժգոհությունը. նրանք ստիպված են գնել նոր ռադիոընդունիչներ։

Ի դեպ, շուտով DAB անցումն ակնկալվում է նաև Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և Դանիայում:

Source: Yerkir Media
Link: Նորվեգիան ամբողջապես հրաժարվել է FM հեռարձակումից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image