Անակնկալ զինվորներին՝ դպրոցականներից. աշակերտները նվերներ են պատրաստել
January 26, 2017
Պահածոներ, թեյ, հագուստ եւ ոչ միայն: Զինվորների համար պատրաստած նվերները մեկ առ մեկ տեղավորում են արկղերի մեջ: Չեն մոռանում նաեւ ամենակարեւորի մասին. բարեմաղթանքներով նամակը վերջում են դնում ու ծանրոցը խնամքով փակում են: Երեւանի Լեվ Տոլստոյի անվան դպրոցի աշակերտներները որոշել են անակնկալ մատուցել դպրոցի նախկին շրջանավարտներին, ովքեր ներկայում հայոց բանակում են ծառայում: Երեխաների ցանկությանը սատար են կանգնել դպրոցի տնօրենն, ուսուցչական կազմն ու ծնողները:
«17 շրջանավարտի կարողացանք գտնել եւ իրեք իրենց ձեռքով գրեցին շատ հուզիչ, պարտավորեցնող նամակներ: Որ մենք սպասում ենք իրենց վերադարձին, մենք հպարտանում են նրանցով»,- նշեց Լեվ Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյանը:
«Մի օր էլ մենք ենք սահմանին կանգնած այսպիսի անակնկալ ստանալու»,- ասում են աշակերտները: Հայրենիքին ծառայելու ցանկությունն այս երեխաների մոտ, իսկապես, մեծ է: Եւ ոչ միայն տղաների դեպքում: