Անօգտագործելի իրերն ու կոշտ թափոնները քաղաքացիները կարող են թողնել շքամուտքերի մոտ․ քաղաքապետարան

March 30, 2018

Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբը հանդես է գալիս նախաձեռնությամբ:

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անօգտագործելի կենցաղային գույք կամ կոշտ թափոններ, կարող են դրանք թողնել շքամուտքերին կից հատվածներում կամ աղբամանների մոտ, որից հետո համապատասխան ծառայությունները տեղում, օրվա ընթացքում կհավաքագրեն դրանք և կտեղափոխեն աղբավայրեր:

Քաղաքացիները կարող են հաղորդել հասցեները, որտեղ թողել են վերոնշյալ անօգտագործելի իրերն ու կոշտ թափոնները՝ զանգահարելով 098 544 564 հեռախոսահամարով կամ գրելով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին:

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչություն

Source: Yerkir Media
Link: Անօգտագործելի իրերն ու կոշտ թափոնները քաղաքացիները կարող են թողնել շքամուտքերի մոտ․ քաղաքապետարան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image