Թուրքիայում միկրոավտոբուսի վթարի զոհ է դարձել 17 անօրինական միգրանտ
March 30, 2018
Աֆղանստանից, Պակիստանից եւ Իրանից անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է սյանը եւ այրվել, տեղեկացնում է «Իզվեստիան»՝ հղում անելով «Անադոլու» գործակալությանը։ Պատահարը տեղի է ունեցել Թուրքիայի Իգդիր նահանգում։
Վթարին զոհ է դարձել 17 մարդ, եւս 36-ը վիրավորվել է։
14 ուղեւորի համար նախատեսված մեքենայում եղել է ավելի քան 50 մարդ։