Աշխարհի ամենաթանկ դեղամիջոցը

February 6, 2018

Հայտնի է դարձել աշխարհի ամենաթանկ դեղամիջոցը։ luxtuma պրեպարատի ստեղծողները սկզբում այն նախատեսել էին վաճառել 1 մլն դոլլարով, սակայն, տեղի տալով ապահովագրական ընկերություններին, Sparks therapeutics կորպորացիայի ղեկավարները համաձայնվել են իջեցնել դեղամիջոցի արժեքը մինչեւ 850 հազարի։

Այս դեղամիջոցը օգնում է վերացնել ժառանգական կուրությունը՝ անհրաժեշտ փոփոխություններ անելով հիվանդի  սոմատիկ բջիջների գենետիկ կոդում։ Յուրաքանչյուր աչքի համար անհրաժեշտ է մեկ ներարկում՝ 425 հազար դոլար արժեքով։ Միայն ԱՄՆ-ում կա 2 հազար մարդ, ում կարող է օգտակար լինել այս դեղը։ Մասնագետների մեծ մասը նշել է, որ դեղագործները թանկ են գնահատել դեղը։ Օրինակ՝ մինչ այդ ամենաթանկը արյան քաղցկեղի դեմ դեղամիջոցն էր՝ 474 հազար դոլար արժողությամբ։

Source: Yerkir Media
Link: Աշխարհի ամենաթանկ դեղամիջոցը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image