Խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

February 6, 2018

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 95 պատգամավոր:

Փետրվարի 5-ին կայացած նիստում Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի 6-րդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տեւողությունը:

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքներում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման համար սահմանվել է մինչեւ 3 ժամ տեւողություն:

Source: Yerkir Media
Link: Խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image