«Ապիլյան պատերազմը կիսատ թողեց որդուս ցանկությունը»,- պատմում է մայրը

Ռաֆիկ Հակոբյանին երկու ամիս էր մնացել, որ ավարտեր զինծառայությունը։ Մոր՝ Նաիրայի հետ վերջին անգամ խոսել էր ապրիլի 1-ի երեկոյան։ Ասել էր` ամեն ինչ շատ լավ է։

«Խոսեցինք, ասաց, որ վերադառնամ, ինձ համար նոր հագուստներ կբերեք։ Բայց ապիլյան պատերազմը կիսատ թողեց որդուս ցանկությունը»,- պատմում է մայրը:

Ամիսներ հետո նրա հարազատ գյուղում՝ Կարմրաշենում՝ Գարեգին Նժդեհի, նաեւ արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանների կողքին բացվում է նաեւ ապրիլյան պատերազմի հերոսի հուշաքարը։

Ռաֆիկ ծնվել էր 1996 թվականին։ Նա հատուկ ծառայության համար հայրենիք էր վերադարձել Սանկտ Պետերբուրգից, եւ ծառայությանը տրվել էր ամբողջ հոգով ու մարտական տրամադրությամբ: Կարմրաշենի համայնքապես Արտաշես Մելիքյանը նկատեց, որ Ռաֆիկի հիշատակը միշտ վառ է մնալու նոր սերնդի հիշողության մեջ։ Ապրիլյան պատերազմի օրերին նաեւ Ռաֆիկը իր քաջությամբ ապացուցեց, որ հայությունը միասնական ոտքի է կանգնում, երբ վտանգված է հայրենիքի սահմանները։
Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը իր խոսքում նշեց, որ արդեն իսկ հայոց պատմության դպրոցական դասագրքերում գրել է ապրիլյան հերոսապատումի մասին եւ նշել մի քանի պատգամներ, որ թողեցին մեզ զոհված հերոսները։ Այդ հերոսներից մեկն էլ Ռաֆիկն է։

Ռաֆիկ Հակոբյանին շնորհված շքանշանների, պատվոգրերի շարքը համալրվեց եւս մեկով։ «Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Մարիամ Ստեփանյանը պատվոգիրը հանձնեց հերոսի ծնողներին։

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image