Հալեպում հայ զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորները 11-ն են

Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով հայ զոհերի թիվը հասել է հինգի, իսկ վիրավորների թիվը` 11-ի:

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի տեղեկացմամբ զոհերն են` Արման Հինտոյանը, Միրեյ Հինտոյանը, Ծիլա Ճապաղջուրյանը, Յասմիկ Կիրակոսյան-Պերեճիքլյանը և Բիեր Հարիրոն:

Վիրավորների թվում են Գառնիկ Կարապետյանը, Ծովիկ Գապիքյանը, Պեթի Լախոյանը-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմանյանը, Մարի Կարապետյանը, Արա Արամյանը, Արշակ Պերեճիքլյանը, Հարութ Ավագյանը, Յագուպ և Ջորջ Հարիրոները:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը: Վիլլաներ թաղամասում հրթիռն ընկել է Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող բնակարաններից մեկի վրա, ինչի հետևանքով հայեր են զոհվել և վիրավորվել:


Source: Yerkir Media
Link: Հալեպում հայ զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորները 11-ն են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image