«Ապրած և չապրած տարիներ»-ը դարձյալ առաջատարն է

December 24, 2017

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:

Նարինե Աբգարյանի «Մանյունյան» երկրորդն է:

Ցանկ է վերադարձել և երրորդ հորիզոնականը զբաղեցրել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը:

Չորրորդ տեղն է գրավել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:

Հինգերորդ հորիզոնականում նորից Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է:

Ժամանակակից արձակագիր Հովհաննես Երանյանի «Մեղքի պարանը» վեցերորդն է:

«Աննա Ֆրանկի օրագիրը» մի քանի հորիզոնականով զիջել է իր դիրքերը և յոթերորդն է:

Ութերորդ տեղում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» ստեղծագործությունն է:

Լիբանանցի Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» ստեղծագործությունը զբաղեցրել է իններորդ հորիզոնականը:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը» եզրափակում է ամենավաճառվածների ցանկը:

Source: Yerkir Media
Link: «Ապրած և չապրած տարիներ»-ը դարձյալ առաջատարն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image