Լիբանանյան Դամուր քաղաքի վարչակազմը կանգնեցրել է 8 մետր բարձրությամբ տոնածառ՝ բաղկացած 5 հազար բանաններից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տոնածառի համար անհրաժեշտ էր 5 հազար բանան: Ստացվեց ամանորյա տոնածառ 8 մետր բարձրությամբ»,- ասել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը: