Ավարտվեց Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը

Եզրափակվեց Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 25-ին՝ Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում:

Այս տարի փառատոնին մասնակցել են 13 մնջախաղացներ և խմբեր աշխարհի 6 երկրներից՝ ցուցադրելով բազմազան ու բազմաոճ 20 ներկայացումներ:

Բոլոր մասնակիցներին ոսկե մեդալներ, հավաստագրեր, հուշանվերներ և կոնյակներ  հանձնվեցին: Փառատոնի կայացմանն աջակցելու համար Լեոնիդ Ենգբարյան պատվո ոսկե մեդալ տրվեց նաև «Արարատ» բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին:

Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008  թվականին Ծաղկաձորում:

Source: Yerkir Media
Link: Ավարտվեց Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image