Խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը սպասվում է +22, ցերեկը՝ +38, երեկոյան՝ + 36 աստիճան տաքություն։

Source: Yerkir Media
Link: Խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image