Ավտովթար՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի. կա զոհ

August 9, 2018

Օգոստոսի 9-ին, ժամը 07:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունցեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին՝ Սպիտակի առաջին ոլորանին, «Mercedes ML» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Source: Yerkir Media
Link: Ավտովթար՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի. կա զոհ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image