Կոլումբիան Պաղեստինը ճանաչեց որպես անկախ պետություն
August 9, 2018
Կոլումբիայի Հանրապետությունը Պաղեստինը ճանաչել է որպես անկախ պետություն: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է Կոլումբիայում պաղեստինյան դիվանագիտական ներկայացուցչության կայքում:
El Tiempo թերթի տեղեկություններով՝ Պաղեստինի ճանաչման որոշումն ընդունվել Է անցած շաբաթ Կոլումբիայի արդեն նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսի կառավարության կողմից: Հարավամերիկյան երկրի նոր նախագահ Իվան Դուկեն, որը հաղթանակ է տարել հունիսի 17-ի ընտրություններում, պաշտոնն ստանձնել Է օգոստոսի 7-ին:
Մինչդեռ, ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը, հանրապետության արտաքին գործերի նոր նախարար Կառլոս Օլմեսը հայտարարել է, որ Կոլումբիայի նոր կառավարությունը պատրաստվում Է վերանայել Պաղեստինի ճանաչման որոշումը:
Կոլումբիայում Իսրայելի դեսպանությունը հայտարարել Է, թե հիասթափված Է Պաղեստինի անկախությունը ճանաչելու Բոգոտայի որոշումից եւ այդ որոշումը համարում Է «ապտակ հավատարիմ դաշնակցին»: