Արագածավանի ներառական թատրոնի երեխաները համոզված են՝ մարդիկ հավասար են, բայց տարբեր կարողություններով

«Հայաստանի մանուկներ» հիմնադարամի՝ «Իմ թատրոն Արագածավան» ներառական թատրոնը հյուրըկալվել էր Կամերային թատրոնի բեմում: Փոքրիկ դերասաններն իրենց խոսքը որոշել էին հասցնել հանդիսատեսին հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին, թեեւ ներառական այս թատրոնը հանդես է գալիս տարբեր բեմերից եւ տարվա ընթացքում այլ օրերի եւս : Դեկտեմբերիկ 3-ը պարզապես հերթական առիթ էր հիշեցնելու` մենք հավասար ենք տարբեր կարողություններով:
 
«Պատկերացնո՞ւմ եք աշխարհում բոլոր մարդիկ նույն տեսքն ունենային, նույն գույնն ունենային, նույն կերպ պարեին , խոսեին, կյանքն ինչպիսի՞ն կլիներ»: Հռետորական այս հարցին կամերային թատրիոնի դահլիճում հավաքված հանդիսատեսն ուներ մի պատախան` հետաքրքիր չէր լինի: Մենք հավասար ենք, բայց տարբեր կարողություններով. հենց այս գաղափարի շուրջ ձեւավորված Արագածավան գյուղի մանկապատանեկան ներառական թատրոնը գործում է ու զարմացնում, հուզում հանդիսատեսին: Երեխաներն իրենց կատարած գործով հպարտ են, թեեւ ներկայացումից առաջ շատ են հուզվում.
«Ես կատարում եմ փայտահատի երազանքը: Նա չգիտի, թե ինչպես, բայց երազում է սիրտ ունենալ եւ ես կատարում եմ նրա երազանքը»,- ասում է Էրիկը: 
 
Էրիկը գրեթե մեկ ու կես տարի թատտորնի փոքրիկ դերասաններից է եւ լավ է սերտել իր դերը:Երազանքների պահապանը դրական դեր է եւ ինքը շատ է ուզում, որ կյանքում էլ բոլոր մարդկանց երազանքները կատավեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image