«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվողը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օրերս հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1961 թ. ծնված Աշոտ Զ.-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 55-ամյա տղամարդը 2016 թվականի նոյեմբերի 23-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պրեդգորնի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 326 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցների նույնականացման համարը կեղծելը կամ ոչնչացնելը) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:


Source: Yerkir Media
Link: «Զվարթնոց»-ում հայտնաբերվել է Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվողը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image