Արագածոտնի մարզպետը մասնակցել է Ապարան համայնքի ավագանու առաջին նիստին

November 20, 2017

Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Ապարանի ավագանու անդրանիկ նիստը, որին մասնակցել է Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

Շնորհավորելով համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Եղիազարյանին եւ ավագանու 15 անդամներին՝ Աշոտ Սիմոնյանը մաղթել է, որ նրանք ակտիվ մասնակցություն ունենան նոր ձեւավորված բավականին մեծ համայնքի խնդիրների լուծման գործում:

Ավագանու անդրանիկ նիստը վարել է Ապարանի քաղաքապետի առաջին տեղակալ Գոռ Աբրահամյանը: Ներկայացվել են ավագանու անդամները, որին հաջորդել է նրանց երդման արարողությունը:

Այնուհետեւ, ըստ օրակարգի, հաստատվել են ավագանու կանոնակարգը, «Ապարանի համայնքապետարանի  աշխատակազմ»  համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, «Ապարանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական  հիմնարկի կանոնադրությունը եւ կառուցվածը հաստատելու, Ապարան համայնքի կազմում ներառված նախկին համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի գործունեությունը դադարեցնելու,  համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական  ղեկավարների նստավայրերը սահմանելու, համայնքի ղեկավարի վարձատրության չափը հաստատելու մասին որոշումները:

Source: Yerkir Media
Link: Արագածոտնի մարզպետը մասնակցել է Ապարան համայնքի ավագանու առաջին նիստին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image