Արարատի մարզի եզդիները նշեցին Խդրնավին

February 16, 2018

Եզդիների հոգեւոր տոներից մեկը` Խդրնավին, որն այս տարի եզդի ժողովուրը նշում է փետրվարի 16-ին, իրենց իսկ խոսքերով իրենք նմանեցնում են հայերի Սբ Սարգիս եւ Տեառնընդառաջ տոներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում եզդիների առաջնորդ Բրո Հասանյանը մեկնաբանեց. քանի եզդիները մշտապես քոչվոր կյանք են վարել, ուստի անկողինը նրանց համար պաշտամունք է, եւ օջախի խորհուրդն ունի: Ըստ նրանց հավատալիքների` միմյանց վրա դասավորված անկողինների (որոնցից կա յուրաքանչյուր եզդի բնակչի տանը) վերեւում նստած է իրենց սուրբը` օջախի պահապան հրեշտակը: Խդրնավիի տոնը հենց այդ խորհուրդն ունի:

Ըստ կարգի` եզդիները տոնից առաջ երեք օր ծոմ են պահում: Իսկ ուրբաթ առավոտյան` մինչ արեւի ծագելը նորապսակները երեք անգամ թռնում են խարույկի վրայով, որպեսզի կրակով սրբագործված դիմավորեն արեւածագը: Երիտասարդները բուն տոնի երեկոյան աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց ընտրյալին: Մեծահասակները տոնը սկսելուց առաջ այցելում են սգավորներին, իրենց զորակցությունը հայտնելու, սրտերը շահելու նպատակով: Այսօր հաշտվում են նաեւ տարվա ընթացքում գժտված եւ միմյանցից խռովածները: Տոնի օրը եզդիներն այցելում են հանգուցյալներին, որտեղ իրենց առաջնորդը կարդում է Շեյխադի հոգեւոր ասմունքը:

Source: Yerkir Media
Link: Արարատի մարզի եզդիները նշեցին Խդրնավին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image