Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ՝ Արցախում

February 16, 2018

2018թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, փետրվարի 16-ին անց են կացվել մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որին ներգրավվել է  ՊԲ-ի և միավորումների վարչության անձնակազմը: Իրականացվող գործընթացներին հայկական 2 հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հետևել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Իրականացված միջոցառումների արդյունքում ճշգրտվել են համապատասխան կառույցների և պաշտոնատար անձանց անելիքները մարտական պատրաստականության «ԲԱՐՁՐ»  աստիճանների բերելու ժամանակ, ևս մեկ անգամ հստակեցվել են այն խնդիրները, որոնք ըստ հերթականության պետք է կյանքի կոչել նման և հավանական պատերազմական պայմաններում:

 

Արցախի ՊՆ մամուլի ծառայություն

Source: Yerkir Media
Link: Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ՝ Արցախում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image