Արարատի նորանշանակ մարզպետի մեքենան վթարի է ենթարկվել

February 6, 2017

shamshyan.com -Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում այսօր Ժամը 08։50-ի սահմաններում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, «ՎԱԶ» 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ «ՎԱԶ» 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ Toyota-ն պատկանում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին և վթարի պահին նա եղել է ավտոմեքենայում և մեկնում էր աշխատանքի։


Source: Yerkir Media
Link: Արարատի նորանշանակ մարզպետի մեքենան վթարի է ենթարկվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image