Մխիթարյանը՝ «Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

February 6, 2017

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղից:

«Մարզիչը խաղից առաջ այլ մարտավարություն էր ընտրել, բայց 20-րդ րոպեին այն փոխվեց և տեղափոխվեցի հարձակվողական դիրք: Եվ կարծես ստացվեց: Ես խաղային դիրքի նախընտրություններ չունեմ և կխաղամ այնտեղ, որտեղ կասի մարզիչը»,-ասել է Մխիթարյանը:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 0:3 հաշվով հաղթեց «Լեսթեր Սիթի»-ին: Հանդիպման հաշիվը բացեցին առաջին կեսի 42-րդ րոպեին: Հրաշալի անցումից հետո «Լեսթեր Սիթի»-ի դարպասը գրավեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ կեսի 49-րդ րոպեին Մխիթարյան փոխանցումից հետո Խուան Մատան խփեց «կարմիրների» 3-րդ գոլը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ:


Source: Yerkir Media
Link: Մխիթարյանը՝ «Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image