Արթուր Խաչատրյանն ընդունել է մարզի լավագույն մարզական ընտանիքներին

July 13, 2017

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հուլիսի 13-ին ընդունել է մարզի լավագույն մարզական ընտանիքներին:

2017 թվականի հուլիսի 17-22-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կանցկացվի ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը: Այս տարի Շիրակի մարզից մրցումներին կմասնակցեն 41 մարդ՝ 13 թիմ-ընտանիք:

«Շիրակն ու հատկապես Գյումրին միշտ են աչքի ընկել մարզական հաջողություններով: Երբ փոքր էի ու ինձ Գյումրի էին ասում, առաջինը, որ մտքովս էր գալիս Յուրի Վարդանյանն էր: Ուզում եմ, որ միշտ մարզական քաղաքի անունը բարձր լինի», իր խոսքում նշեց մարզպետը ՝ կարևորելով այս մրցումները, որպես առողջ ապրելակերպի տարածման լավագույն դրսևորում հատկապես՝ որպես երեք արու զավակների հայր:

Source: Yerkir Media
Link: Արթուր Խաչատրյանն ընդունել է մարզի լավագույն մարզական ընտանիքներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image