ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2017թ. սեպտեմբերի 30-ը Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ալբանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Հունգարիայում, Մալթայում*, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Չեխիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում** և Ֆրանսիայում, ինչպես նաև՝ Ավստրալիայում, Եգիպտոսում և Իսրայելում ռոումինգում մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար սակագինը կազմում է 55 դրամ/րոպե:
Բացի այդ, հնարավոր է օգտվել ելքային SMS ծառայությունից՝ 35 դրամով 1 SMS-ի համար, և ինտերնետ ծառայությունից ՝ ընդամենը 25 դրամ 1 ՄԲ-ի համար***:
Առաջարկի շրջանակում SMS-ի և ինտերնետի համար սակագները գործում են հետևյալ երկրներում՝ նշված օպերատորների ցանցերում:
| Երկիր |
Օպերատոր |
| Ալբանիա |
Vodafone |
| Ավստրալիա |
Vodafone |
| Գերմանիա |
Vodafone |
| Եգիպտոս |
Mobinil, Vodafone, Misr |
| Իռլանդիա |
Vodafone |
| Իսպանիա |
Vodafone |
| Իսրայել |
Hot Mobile, Pelephone |
| Իտալիա |
Vodafone, Ti |
| Հունաստան |
Vodafone, Wind |
| Հունգարիա |
Vodafone |
| Մալթա |
Vodafone |
| Մեծ Բրիտանիա |
Vodafone |
| Նիդեռլանդներ |
Vodafone |
| Չեխիա |
Vodafone |
| Պորտուգալիա |
Vodafone, Meo |
| Ռումինիա |
Vodafone |
| Ֆրանսիա |
SFR |
«Հասանելի և հարմարավետ ծառայություններ ապահովելը, անկախ բաժանորդի գտնվելու վայրից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Հատկապես ամառային արձակուրդների հաճելի շրջանում մենք ջանք չենք խնայում՝ արտերկիր մեկնած մեր բաժանորդներին ռոումինգի անխափան ու մատչելի ծառայություններ տրամադրելու համար՝ ընտանիքի և ընկերների հետ շփվելու հնարավորություն ընձեռելու նպատակով», — ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Source: Yerkir Media
Link: Ռոումինգի ցածր սակագներ՝ Եվրոպայի մի շարք երկրներում, Եգիպտոսում, Իսրայելում և Ավստրալիայում