Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց տեղափոխվել Ազատության հրապարակ

Արդեն երկրորդ օրն է՝ Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքները տեղափոխվել են Ազատության հրապարակ: Այսօր նույնպես հրապարակում մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել: Տարեց ցուցարարներից շատերի ձեռքին նկատելի էին «Ես էլ եմ ուզում պատանդ լինել» գրությամբ տարածված անգլերեն, ռուսերեն եւ հայերեն թռուցիկներ։

Հանրահավաքի բացումը կատարեց եւ երկար ժամանակ ելույթ ունեցավ ՀՀՇ-ի՝ 1990-ականների հայտնի դեմքերից մեկը, ներկայում հակաճգնաժամային խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։ Սակայն հորդառատ անձրեւի պատճառով ոչ այնքան մեծաթիվ ցուցարարների շարքերն ավելի նոսրացան։

Երթի մասնակիցները տեւական ժամանակ փակել էին Ֆրանսիայի հրապարակը, մինչ Արմեն Մարտիրոսյանի հետ գաղտնի զրուցում էին Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Զրույցի բովանդակությունն անհայտ մնաց, իսկ քիչ անց Արմեն Մարտիրոսյանը փոքրաթիվ խմբին կոչ արեց տեղափոխվել Ազատության հրապարակ։


Source: Yerkir Media
Link: Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց տեղափոխվել Ազատության հրապարակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image