Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

August 15, 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Կիսելով Ձեր եւ Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարա­զատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-մասնավորապես ասված է ցավակցական հեռագրում:

Source: Yerkir Media
Link: Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image