«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խոսնակ ունի
August 15, 2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները կկատարի Վահան Կոստանյանը:
««Քաղաքացիական պայմանագրի» այսօր կայացած վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այսուհետ կատարելու եմ կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վահան Կոստանյանը:
Նշենք, որ Վահան Կոստանյանը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարն էր, սակայն որոշ ժամանակ պաշտոնավարելուց հետո աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: