Արմեն Սարգսյանն իր վրացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մարգվելաշվիլիին՝ Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը եւս կնշի Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Նախագահի խոսքով, երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ նաև այսօր:

Երկու երկրների նախագահները խոսել են Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների եւ հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Նրանք վստահություն են հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը հրավիրել է իր վրացի գործընկերոջը՝ այցելել Հայաստան։

 

armen-sargsyan-vrastani-naxagah-margvelashvili4 (1)

Source: Yerkir Media
Link: Արմեն Սարգսյանն իր վրացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image