Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը մաղթել է Վրաստանի վարչապետին քաջառողջություն և հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ներկայիս երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակն այսուհետև ևս կծառայեն ի շահ մեր պետությունների»,-ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:

 

Source: Yerkir Media
Link: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image