Վանում 30 օր ժամկետով արգելվել է տարաբնույթ միջոցառումների անցկացումը: Վանի նահանգապետարանի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ նահանգում կարգելվի ցույցերի, քայլերթերի, բողոքի ակցիաների, հիշատակման արարողությունների և առհասարակ ցանկացած հավաքների անցկացումը: Բացառություն են կազմում պետական մարմիների կողմից իրականացվող միջոցառումները:
Արգելքը ուժի մեջ կմտնի սույն թվականի փետրվարի 28-ից: Հայտարարության մեջ նշվում է, որ արգելքի կիրառման նպատակը նահանգում խաղաղության պահպանումը, քաղաքացիների կյանքի և ունեցվածքի անվտանգության ապահովումն է: