Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը
March 1, 2018
Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հիշեցրեց, որ լրանում է Մարտի 1-ի ցավալի իրադարձությունների 10-րդ տարելիցը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: