Արտեմ Ասատրյանը նախագահին է զեկուցել արված աշխատանքների մասին
July 20, 2017
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր հանձնարարականներ ստացավ նախագահ Սերժ Սարգսյանից։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել ու ներկայացրել է կատարված աշխատանքը: Կենսաթոշակառուների տվյալների ճշտման, բառացիորեն՝ ցուցակների մաքրման աշխատանքի մասին է մանրամասնել, նաեւ առանձին կատեգորիայի զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող գումարների բարձրացման ուղղությամբ կատարվածի վերաբերյալ: Դա զեկուցվածից 1-2 ուղղություններն էին: