Ինքնասպան է եղել Linkin Park-ի մենակատարը

July 20, 2017

Ամերիկյան Linkin Park ռոք-խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնը ինքնասպանություն է գործել։ Այս մասին տեղեկացնում է TMZ կայքը։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ 41-ամյա Բենինգթոնին մահացած են գտել տեղի ժամանակով առավոտյան 9-ին (Երեւանի ժամանակով՝ժ. 21-ին)՝ Լոս Անջելեսի Պալոս-Վերդես թաղամասում գտնվող իր առանձնատանը։

Նա երկու անգամ ամուսնացած է եղել, ուներ 6 երեխա։

Հայտնի է նաեւ, որ Բենինգթոնը մի քանի տարի պայքարել է ալկոհոլային ու թմրադեղային կախվածության դեմ։

Source: Yerkir Media
Link: Ինքնասպան է եղել Linkin Park-ի մենակատարը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image