Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի` Հայոց ցեղասպանության մասին որոշումը
February 26, 2018
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունած որոշումը:
«Այս քայլը ևս մեկ ձայն է ի սատարում միջազգային հանրության՝ անպատժելիության դեմ պայքարին և ապագայում նման հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության 2 բանաձևերը: