Արցախի խորհրդարանում հանրային հնչեղություն ստացած հարցերը քննող հանձնաժողով է ստեղծվել

June 3, 2018

Ազգային ժողովի Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ստացած հարցերը:

Այս մասին  հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչից հետո ի նշան բողոքի քաղաքացիները փակել էին Ազատամարտիկների փողոցը և իրավապահներից պահանջել ձերբակալել հատուկ ջոկատայիններին:

Source: Yerkir Media
Link: Արցախի խորհրդարանում հանրային հնչեղություն ստացած հարցերը քննող հանձնաժողով է ստեղծվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image