ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հունիսի 1-ի միջադեպի մասնակիցներին

June 3, 2018

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

«Վերջին երկու օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ անօրինականության եւ ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է եւ սպառնալիք երկրի անվտանգությանը: Մեր երկրի համար կարեւորագույն արժեքներ են կայունությունը, ժողովրդավարությունը եւ քաղաքացիների իրավունքների իրացումը: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից թե′ իշխանությունների եւ թե′ հասարակության համար:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կոչ է անում բոլոր իրավասու մարմիններին իրավական դաշտում պատասխանատվության ենթարկել հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է գտնում միջոցներ ձեռնարկել բոլոր այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր վերոնշյալ եւ նախկինում տեղի ունեցած նման դեպքերի պարագայում  իրենց պաշտոնավարման ընթացքում թույլ են տվել թերացումներ ու բացթողումներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Source: Yerkir Media
Link: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հունիսի 1-ի միջադեպի մասնակիցներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image