Արցախի Հակ համայնքը հիվանդանոցի կարիք ունի

September 15, 2016

Ավելի քան 20 տարի ազատագրված Քաշաթաղի շրջանի Հակ համայնքն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ: Ըստ բնակիչների՝ այստեղ անցնող տարիների ընթացքում գյուղում էական փոփոխություններ չեն գրանցվել. հիվանդանոց չկա, ճանապարհներն էլ դժվարանցանելի են:

Ավելի քան 110 բնակչից մոտ 45-ը երեխաներ են, բայց վերջիններս կրթություն ստանալու հետ խնդիրներ ունեն․ գյուղի դպրոցում գործում են միայն տարրական դասարաններ: Այս ամենով հանդերձ՝ համայնքի բնակիչներն ապրում են ու շենացնում իրենց գյուղը, սպասում, որ առաջիկայում լուծում պահանջող խնդիրներն ի վերջո կլուծվեն:

Արեգնազ Հովհաննիսյանը ազատագրված Հակ համայնքի վերաբնակիչ է: 17 տարի է, ինչ ընտանիքով այստեղ են ապրում: Ինչպես նախորդ ծննդաբերությունների ժամանակ, այնպես էլ 4-րդի պարագայում Արեգնազը ծննդաբերությունից 1-2 ամիս առաջ պետք է գնա Բերձոր, ինչպես ինքն է ասում «ճանապարհորդության ճամպրուկն արդեն պատրաստել է»։

«Ճանպարհների խնդրի հետ կապված շուտ ենք գնացել հիվանդանոց, հիմա էլ 4-րդ զավակս պիտի ծնվի, մտածում ենք, թե ոնց պիտի գնանք»,-ասում է Արեգնազը։

«Եթե համեմատելու լինենք Հայաստանի ու Ղարաբաղի մասշտաբով բնակչության տոկոսային հարաբերությանը, ապա ամենաբարձր ծնելիությունը հենց այս գյուղում է: Որը ուրախացնում է, եւ առիթ է տալիս, որ ավելին անենք։Հեռանկարը հենց մեր երեխաներն են»,- ասում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Մխիթարյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image