ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը զիջել է դիրքերը
September 15, 2016
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը, որը վերջին իր 2 հանդիպումներում պարտություն էր կրել, միանգամից 10 հորիզոնականով զիջել է իր դիրքերը: Այժմ Վարուժան Սուքիասյանի սաները զբաղեցնում են 112-րդ հորիզոնականը:
Առաջին հնգյակում են՝ Արգենտինան, Բելգիան, Գերմանիան, Կոլումբիան եւ Բրազիլիան: