Ելիզաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, օգոստոսի 2-ին վերջին անգամ մասնակցել է հանրային միջոցառմանը որպես բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկացնում է BBC-ն:
Արքայազն Ֆիլիպը, ինչպես ինքն իրեն սիրում է անվանել՝ «աշխարհում ամենափորձառու հուշատախտակներ բացողը», անցել է թոշակի՝ շուրջ 70 տարի «թագավորական գործերով» զբաղվելուց հետո: